Գրառումը - դա տարբեր բնութագրեր ունեցող տվյալների համախումբ է: Գրառման տարրերին անվանում են դաշտեր: Դաշտերին տրվում են որոշակի անուններ և այդ անունները օգտագործվում են նրանց դիմելու համար: Գրառումը անվանում են նաև կառուցվածք, իսկ դաշտերը կառուցվածքի տարրեր: Գրառումների տրման համար C++ համակարգում նախատեսված է struct պահեստավորված բառը:
Գրառումների հայտարարման համար օգտագործվում է հե- տևյալ ընդհանուր գրելաձևըª
struct Գրառման անուն
{
Դաշտերի ցուցակ
};
Դաշտերին դիմելու համար օգտագործվում է հետևյալ գրելաձևըª
Գրառման անուն.Դաշտի անուն
Օրինակ, դիտարկենք գրառում, որը որոշակի տվյալներ է պարունակում դասարանի աշակերտների վերաբերյալ: Դրանք ենª անունը, ազգանունը, ինչպես նաև ծրագրավորման, թեստերի, քննությունների և ընդհանուր առաջադիմության գնահատականները:
enum tesakGnah {A, B, C, D, E};
typedef char anvanatog[16]; // կպարունակի 15 սիմվոլ և վերջում ‘\0’
struct usanoxGnahatum
{
anvanatog anun;
anvanatog azganun;
int thsragir; // գնահատականը ծրագրավորումից
int test; // գնահատականը թեստերից
int khnnuqun; // գնահատականը քննություններից
tesakGnah gnahatakan;
};
// փոփոխականների հայտարարում
usanoxGnahatum student1;
usanoxGnahatum student;
int index;
int lriv;
Օգտագործելով student փոփոխականը ներքևում բերված ծրա-գիրը կարդում է բոլոր գնահատականները, գումարում է ծրագրավորու-մից, թեստերից և քննություններից ստացված գնահատականները: Կախված այդ արդյունքից յուրաքանչյուր աշակերտին վերագրում է տառային գնահատականներ և էկրանի վրա է արտածում ուսանողի ազ-գանունը, անունը, տառային գնահատականը:
cin >> student. thsragir >> student. test >> student. khnnuqun;
lriv = student. thsragir + student. test + student. khnnuqun;
if (lriv >= 900 )
student. gnahatakan = A;
else if (lriv >= 800 )
student. gnahatakan = B;
else if (lriv >= 700 )
student. gnahatakan = C;
else if (lriv >= 600 )
student. gnahatakan = D;
else
student. gnahatakan = E;
cout<<student.anun <<student. azganun
<< student. gnahatakan <<endl;
student փոփոխականի հայտարարման ժամանակ նրան կարե- լի է վերագրել նախնական արժեքներ, այն կատարվում է զանգվածների նման: Օրինակª
usanoxGnahatum student=
{
“Իվան”,
“Գրիգորյան”,
3.24,
320,
290,
95,
B
};
Գրառման student.lastName տարրը զանգված է և նրա առանձին տարրերին պետք է դիմել ինչպես զանգվածի տարրի: Օրինակª
student. anun[0]- ով կարելի է դիմել ազգանվան առաջին տա- ռին, student. anun [1]- ով երկրորդ տառին և այլն:
Եթե երկու գրառում ունեն միևնույն տիպը, ապա նրանց նկատ-մամբ կարելի է կատարել վերագրման հրահանգը: Օրինակª
student1 = student;
Գրառումները ամբողջովին կարող են փոխանցվել ֆունկցիաներին ինչպես ըստ արժեքների, այնպես էլ հղումով: Գրառումները ամբողջո- վին կարող են վերադարձվել որպես ֆունկցիաների արժեքներ:
Комментариев нет:
Отправить комментарий