/** Page structure tweaks for layout editor wireframe */ body#layout #main, body#layout #sidebar { padding: 0; } -->

понедельник, 19 декабря 2011 г.

ԱՐԺԵՔՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՂ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ


 C++  լեզվում   գոյություն ունեն արժեքներ վերադարձնող      երկու տեսակի ֆունկցիաներª -  ծրագրորդի կողմից ստեղծված և ներկառուցված ֆունկցիաներ:
Այս տիպի ֆունկցիաները կանչվում են  արտահայտություննե-   րից և վերադարձնում են միայն մեկ արժեք:
Ծրագրորդի կողմից ստեղծված ֆունկցիաները պարունակում են 
         return  Արտ. ;
հրահանգը, որի միջոցով  ֆունկցիան վերադարձնում է Արտ.  արտա-հայտության արժեքը: return հրահանգը void տիպի  ֆունկցիաներում  գրվում է  
return;


տեսքով:
Գրենք Day ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս ըստ ներածված ամսաթվի  հաշվել օրվա  համարըª

// Այս ֆունկցիան ըստ ներածված ամսաթվի  հաշվում է  օրվա  համարըª

                     int  Day(  int mont,   //   Ամսվա համարը, 1-12
                     int dayofMont,         //   Ամսվա օրը, 1-31
       int  year )                 //    Տարի, օրինակ 2004
        {
//  Սրբագրող մեծություն նահանջ տարվա և 
//  տարբեր երկարություն ունեցող ամիսների համար
           int correction;  
//  Ստուգել նահանջ տարի լինելը
if  (year  %  4 == 0  &&  (year  %  100 != 0  II  year  %  400 == 0 ))
{
if  (mont >= 3)    
    correction = 1;  
}
           else
    correction = 0 ;  
//  Ստուգել  ըստ ամսվա երկարության
          if  (mont == 3)
                 correction = correction – 1;
          else  if  (mont == 2   II  mont == 6   II   mont == 7) 
                  correction = correction + 1;
                        else  if  (mont == 8  )
       correction = correction + 2;
          else  if  (mont == 9   II  mont == 10) 
       correction = correction + 3;
          else  if  (mont == 11   II  mont == 12) 
        correction = correction + 4;
          return ( month – 1 ) * 30 + correction +  dayofMont;
                   }

Day ֆունկցիայի վերջին հրահանգը հաշվում է 
( month – 1 ) * 30 + correction +  dayofMont
արտահայտության արժեքը և այն վերադարձնում է որպես ֆունկցիայի կատարման արդյունքի արժեք: Այդ արդյունքը կլինի int տիպի, քանի որ Day ֆունկցիան հայտարարված է այդ տիպի: Եթե  արտահայտության արժեքը տարբեր է  ֆունկցիայի հայտարարված տիպից, ապա արտա-հայտության արժեքը բերվում է ֆունկցիայի հայտարարված տիպին:
 Ներկառուցված ֆունկցիաները – ստանդարտ ֆունկցիաներ են, որոնցից օգտվելու համար ծրագրի սկզբում պետք է գրել  #include ղեկա-վարման հրահանգը համապատասխան խորագրային ֆայլի ցուցադրու-մով: Մաթեմատիկական ներկառուցված ֆունկցիաների համար օգտա-գործվում են  <math>,  <cmath> և <stdlib> խորագրային ֆայլերը:
Թիվ 7 հավելվածում բերված են հաճախակի օգտագործվող մաթեմատիկական ներկառուցված ֆունկցիաները:

Комментариев нет:

Отправить комментарий