/** Page structure tweaks for layout editor wireframe */ body#layout #main, body#layout #sidebar { padding: 0; } -->

понедельник, 19 декабря 2011 г.

ՓՈՓՈԽԱԿԱՆՆԵՐ


Փոփոխականը  կամ օբյեկտը դա որոշակի անուն ունեցող հիշողության տիրույթ է, որին ծրագրից կարելի է հղում կատարել: Փոփոխականներից օգտվելու համար նրանք նախապես պետք է հայտարարել: Հայտարարման  ժամանակ տրվում են փոփոխականի տիպը և նույնարկողը: Միևնույն հրահանգով կարելի է հայտարարել մեկ կամ մի քանի  փոփոխականներ: Օրինակներ`
int      i1;
fioat fa1;
int   ia1, ia2, ia3;
Խորհուրդ է տրվում  յուրաքանչյուր փոփոխականի համար նա-խատեսել առանձին արտահայտություն: Այդ դեպքում հեշտ է նոր փոփո-խական ավելացնել կամ հինը հեռացնել: Յուրաքանչյուր փոփոխականի համար  առանձին արտահայտության դեպքում նրանց հետ կարելի է գրել մեկնաբանություններ, որը ծրագիրը կդարձնի հեշտ ընթեռնելի: Օրինակª
         fioat  payRate;  // Ծառայողի աշխատավարձը
Փոփոխականների  հայտարարումը նրանց սկզբնական արժեք-ներ չի վերագրում: Եթե փոփոխականը (օբյեկտը) սահմանվում է որպես գլոբալ, ապա ըստ լռելյայն նրան վերագրվում է 0 արժեք: Եթե փոփոխականը (օբյեկտը) տեղական է կամ դինամիկ բնույթ ունի (սահմանվել է new հրահանգով), նրան սկզբնական արժեքներ չի վերագրվում: C++ լեզվում փոփոխականներին սկզբնական արժեքների վերագրման համար նախատեծված է երկու ձևª բացահայտ,      վերագրման հրահանգի օգտագործմամբ, օրինակª
        int i1 = 1024;
                      string s1 = “Fantasia 2001”;
և անբացահայտ, երբ սկզբնական արժեքները տրվում են փակագծերի մեջ`
                     int i1 (1024);
                     string s1 ( “Fantasia 2001”);
Փոփոխականների  ցուցակով հայտարարման ժամանակ     կարելի է օգտագործել  սկզբնական արժեքների տրման միայն բացա-հայտ եղանակը:
                     double d1 = 9999.99, d2 = d1+0.01;
                     int  month=08, day = 07 , year=2001;
Փոփոխականի  անունը կամ նույնարկողը կարող է բաղկացած լինել լատինական այբուբենի տառերից, թվանշաններից և ընդգծման գծից: C++ լեզվում նույնարկողի երկարությունը չի սահմանափակվում, բայց և այնպես շատ երկար անուններից օգտվելը բերում է անհարմա-րությունների: Որոշ բառեր  C++ լեզվում հանդիսանում են առանցքային բառեր և նրանց որպես նույնարկողներ օգտագործել չի կարելի: Այդ բառերի լրիվ ցուցակը բերված է թիվ 2 հավելվածում:
Որպեսզի ծրագրի տեքստը լինի ավելի հասկանալի խորհուրդ է տրվում  օգտագործել նույնարկողների գրելաձևի հետևյալ կանոններըª
1.Փոփոխականների նույնարկողները գրել փոքրատառերով:
2.Նույնարկողը պերք է ունենա որոշակի իմաստ: Օրինակª birth_date (ծննդյան թիվ):
3.Եթե անունը բաղկացած է մի քանի բառերից, ապա նրանք պետք է առանձնացնել ընդգծման գծով, կամ էլ, յուրաքանչյուր հաջորդ բառը սկսել մեծատառով: Օրինակª birthDate:
4.Փոփոխականների նույնարկողների համար օգտագործել §Հունգա-րական գրելաձև¦, որի ժամանակ օգտագործվում են որոշակի իմաստ արտահայտող հատուկ նախդիրներ: Հաճախակի օգտագործվող նախդիրների աղյուսյակը բերված է թիվ 4 հավելվածում:

2 комментария: