/** Page structure tweaks for layout editor wireframe */ body#layout #main, body#layout #sidebar { padding: 0; } -->

среда, 21 декабря 2011 г.

ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Արտահայտությունը, դա C++ համակարգի տարր կամ տարրերի համախումբ է, որի կատարման արդյունքում ստացվում է որոշակի տեսակի արժեք: Արտահայտությունները կազմված են օպերանդներից, գործողությունների նշաններից, բացող և փակող փակագծերից:
Արտահայտություններում որպես օպերանդներ կարող են հան-  դես գալ լիտերալներ, անվանումով հաստատուններ, փոփոխականներ, հղումներ, թվարկվող  տիպի տվյալներ, ֆունկցիաներ  և այլ  տիպի տվյալներ, որոնք  կուսումնասիրենք հետագայում:



     Արտահայտության արժեքը հաշվելու համար առաջին հերթին որոշ-վում են ֆունկցիաների արժեքները, որից հետո կատարվում են փակագծե- րի մեջ եղած գործողությունները: Մնացած դեպքերում հաշվարկների կա-տարման հաջորդականությունը կախված է արտահայտությունում  հանդես եկող գործողությունների առաջնահերթությունից ևհաջորդականությունից:
Սահմանված է գործողությունների կատարման առաջնահեր-թության հետևյալ կարգը`
Առաջին`  կատարվում է` մեկտեղանի  ++  --  !  +  -  sizeof
             Երկրորդ`          կատարվում է`    *   /    %
             Երրորդ`            կատարվում է`  երկտեղանի  +   -
     Չորրորդ`          կատարվում է`  <       <=    >     >=     ==     !=
    Հինգերորդ`      կատարվում է`  &&
    Վեցերորդ`      կատարվում է`II
    Յոթերորդ`      կատարվում է`=  +=  -=  *=  /=  %=
գործողությունները:
Եթե ամենաբարձր առաջնահերթություն ունեցող մեկտեղանի     ++, --,  !,  + , - և  sizeof  գործողությունները անմիջապես հաջորդում են մեկը մյուսին, ապա նրանք կատարվում են հաջորդաբար աջից ձախ: Մնացած բոլոր գործողությունների կատարման ժամանակ, եթե      միևնույն առաջնահերթություն ունեցող գործողությունները հաջորդում    են մեկը մյուսին, ապա նրանք կատարվում են հաջորդաբար  ձախից  դեպի աջ : Օրինակ`
                                   f1*f2/2/f3
արտահայտության արժեքը հաշվարկվում է հետևյալ հաջորդականութ-յամբ` նախ  f1-ը բազմապատկվում է f2-ով, հետո ստացված արտա-  դրյալը բաժանվում է 2-ի, վերջում ստացված արժեքը բաժանվում է f3-ի: Փակագծերի օգնությամբ կարելի է փոխել գործողությունների կատար-ման կարգը: Այսպես օրինակ` օգտագործելով փակագծեր կարելի է կազմել վերևում գրված արտահայտությանը համարժեք արտահայ-տություն, որը կունենա հետևյալ տեսքը`
                               f1*f2/(2*f3)
Թիվ 6 հավելվածում բերված են C++ համակարգում ընդգրկված բոլոր գործողությունները և նրանց կատարման առաջնահերթությունները:

Комментариев нет:

Отправить комментарий