Երկչափանի զանգվածների հայտարարման համար օգտագոր-ծում են հետևյալ ընդհանուր գրելաձևը`
Տվյալի տեսակ Զանգվածի անուն [Ամբողջ թիվ1] [Ամբողջ թիվ2];
Ինչպես երևում է այդ գրելաձևից, երկչափանի զանգվածների հայտա-րարման ժամանակ ցույց են տրվում երկու չափ: Օրինակª
const int N1 = 52;
const int N2 = 7;
double a1 [ N1 ] [ N2 ];
a1 երկչափանի զանգվածը կունենա 52 տող և 7 սյուն:
Երկչափանի զանգվածի տարրերին սկզբնական արժեքներ կարելի է վերագրել հետևյալ գրելաձևի միջոցովª
int age[2] [5] =
{
{23, 10, 16, 37, 12},
{3, 105, 1, 327, 15}
};
Ներքին ձևավոր փակագծերը, որոնց միջոցով ցուցակում ընդ-գրկված տվյալները բաժանվում են տողերի օգտագործվում են ծրա- գիրը հեշտ ընթերնելի դարձնելու համար և նրանց կարելի է չգրել: Այս-պես, վերևում բերված հրահանգը կարելի է գրել նաև հետևյալ ձևովª
int age[2] [5] =
{23, 10, 16, 37, 12, 3, 105, 1, 327, 15 };
Խնդիր: Պահանջվում է գտնել 6-րդ կարգի քառակուսային մատ-րիցի տարրերի մեծագույն արժեքը: Այդ խնդրի լուծումը իրագործում է հետևյալ ծրագիրը:
#include <iostream.h>
const int TOX = 6;
int main()
{
long double ak[TOX][TOX]=
{{1.7, 0, -0.7, 0.05, 0, -0.35},
{ 0, 2.35, 0, -2, -0.3, 0},
{-0.7, 0, 2.7, 0, -1, 0.35},
{0.05, -2, 0, 2.7, 0.3, -0.35},
{ 0, -0.3, -1, 0.3, 1, 0},
{-0.35, 0, 0.35,-0.35, 0, 0.35}};
long double dmax;
dmax=ak[0][0];
int i1,i2;
for (i1 = 0; i1 < TOX; i1++)
for (i2 =0; i2 < TOX; i2++)
{
if (dmax <ak[i1][i2])
dmax=ak[i1][i2] ;
}
cout << dmax << endl;
return 0;
}
Комментариев нет:
Отправить комментарий