/** Page structure tweaks for layout editor wireframe */ body#layout #main, body#layout #sidebar { padding: 0; } -->

понедельник, 19 декабря 2011 г.

ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


C++ լեզվում ծրագիրը մեկ կամ մի քանի ֆունկցիաների համախումբ է: Ցանկացած ծագիր C++ լեզվում պետք է պարունակի ամբողջ թիվ վերադարձնող  main  անունով ֆունկցիան: Այդ ֆունկցիայից է սկսվում ծրագրի կատարումը:
 main() ֆունկցիայի առաջին տողը  գրվում է  հետևյալ  ձևով`
                    int    main()
C++ լեզվում  main() ֆունկցիայի նկատմամբ որպես կանչող ֆունկցիա  հանդես է գալիս օպերացիոն համակարգը: main() ֆունկցիան իր ավարտի ժամանակ օպերացիոն համակարգին է  վերադարձնում ամբողջ թվային արժեքներ, որոնցով ցույց է տրվում ծրագրի ավարտի վիճակը (exit status): Եթե  ծրագրի ավարտի վիճակը հավասար է 0, ապա  ըստ սահմանման համարվում է, որ ծրագիրը հաջող է ավարտվել, իսկ եթե ծրագրի ավարտի վիճակը այլ արժեքներ ունի (սո-վորաբար այն ունենում է 1,2,3 և այլ արժեքներ ) համարվում է, որ ծրա-գիրը անհաջող է ավարտվել: Ծրագրի ավարտի ժամանակ զերո արժեք վերադարձնելու համար main() ֆունկցիան պարունակում է
         return 0;
հրահանգը:


Комментариев нет:

Отправить комментарий