bool տեսակի օբյեկտը կարող է ունենալ true (իրական) և false (կեղծ) արժեքներից որևէ մեկը:
Չնայած, որ bool-ը ամբողջթվային տիպի է, սակայն այն չի կարող հայտարարվել որպես signed, unsigned, short կամ long:
short bool sb= false; // սխալ է
bool տեսակի օբյեկտները անբացահայտորեն ձևափոխվում են int տիպի: true-ի արժեքը դառնում է 1, իսկ false- ը` 0: Օրինակª
bool fd = false;
int iv = 0;
iv= iv+fd;
Նույն ձևով ամբողջ տիպի արժեքները և ցուցանշիչները կարելի է ձևափոխել bool տեսակի: Ընդ որում, զերոն մեկնաբանվում է որպես false, իսկ զերոյից տարբերները որպես true:
Комментариев нет:
Отправить комментарий