Փոփոխականը կամ օբյեկտը դա որոշակի անուն ունեցող հիշողության տիրույթ է, որին ծրագրից կարելի է հղում կատարել: Փոփոխականներից օգտվելու համար նրանք նախապես պետք է հայտարարել: Հայտարարման ժամանակ տրվում են փոփոխականի տիպը և նույնարկողը: Միևնույն հրահանգով կարելի է հայտարարել մեկ կամ մի քանի փոփոխականներ: Օրինակներ`
int i1;
fioat fa1;
int ia1, ia2, ia3;
Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր փոփոխականի համար նա-խատեսել առանձին արտահայտություն: Այդ դեպքում հեշտ է նոր փոփո-խական ավելացնել կամ հինը հեռացնել: Յուրաքանչյուր փոփոխականի համար առանձին արտահայտության դեպքում նրանց հետ կարելի է գրել մեկնաբանություններ, որը ծրագիրը կդարձնի հեշտ ընթեռնելի: Օրինակª
fioat payRate; // Ծառայողի աշխատավարձը
Փոփոխականների հայտարարումը նրանց սկզբնական արժեք-ներ չի վերագրում: Եթե փոփոխականը (օբյեկտը) սահմանվում է որպես գլոբալ, ապա ըստ լռելյայն նրան վերագրվում է 0 արժեք: Եթե փոփոխականը (օբյեկտը) տեղական է կամ դինամիկ բնույթ ունի (սահմանվել է new հրահանգով), նրան սկզբնական արժեքներ չի վերագրվում: C++ լեզվում փոփոխականներին սկզբնական արժեքների վերագրման համար նախատեծված է երկու ձևª բացահայտ, վերագրման հրահանգի օգտագործմամբ, օրինակª
int i1 = 1024;
string s1 = “Fantasia 2001”;
և անբացահայտ, երբ սկզբնական արժեքները տրվում են փակագծերի մեջ`
int i1 (1024);
string s1 ( “Fantasia 2001”);
Փոփոխականների ցուցակով հայտարարման ժամանակ կարելի է օգտագործել սկզբնական արժեքների տրման միայն բացա-հայտ եղանակը:
double d1 = 9999.99, d2 = d1+0.01;
int month=08, day = 07 , year=2001;
Փոփոխականի անունը կամ նույնարկողը կարող է բաղկացած լինել լատինական այբուբենի տառերից, թվանշաններից և ընդգծման գծից: C++ լեզվում նույնարկողի երկարությունը չի սահմանափակվում, բայց և այնպես շատ երկար անուններից օգտվելը բերում է անհարմա-րությունների: Որոշ բառեր C++ լեզվում հանդիսանում են առանցքային բառեր և նրանց որպես նույնարկողներ օգտագործել չի կարելի: Այդ բառերի լրիվ ցուցակը բերված է թիվ 2 հավելվածում:
Որպեսզի ծրագրի տեքստը լինի ավելի հասկանալի խորհուրդ է տրվում օգտագործել նույնարկողների գրելաձևի հետևյալ կանոններըª
1.Փոփոխականների նույնարկողները գրել փոքրատառերով:
2.Նույնարկողը պերք է ունենա որոշակի իմաստ: Օրինակª birth_date (ծննդյան թիվ):
3.Եթե անունը բաղկացած է մի քանի բառերից, ապա նրանք պետք է առանձնացնել ընդգծման գծով, կամ էլ, յուրաքանչյուր հաջորդ բառը սկսել մեծատառով: Օրինակª birthDate:
4.Փոփոխականների նույնարկողների համար օգտագործել §Հունգա-րական գրելաձև¦, որի ժամանակ օգտագործվում են որոշակի իմաստ արտահայտող հատուկ նախդիրներ: Հաճախակի օգտագործվող նախդիրների աղյուսյակը բերված է թիվ 4 հավելվածում:
Շատ շնորհակալ եմ Ձեզ
ОтветитьУдалитьBorgata Hotel Casino & Spa - Mashantucket, CT
ОтветитьУдалитьBorgata Hotel Casino & 김포 출장마사지 Spa 남원 출장샵 in Mashantucket, 제주도 출장샵 CT 동두천 출장마사지 features spacious casino accommodations with 군산 출장마사지 marble bathrooms, a full-service spa,